«ՎԿոնտակտե»-ի տնօրենի առաջին տեղակալ Գաբրիելյանը և գնումների տնօրեն Մերզլյակովը դժբախտ պատահարի զոհ են դարձել
Advertisement 1000 x 90

«ՎԿոնտակտե»-ի տնօրենի առաջին տեղակալ Գաբրիելյանը և գնումների տնօրեն Մերզլյակովը դժբախտ պատահարի զոհ են դարձել

Ռուսական «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Գաբրիելյանը և գնումների տնօրեն Սերգեյ Մերզլյակովը Նենեցյան ինքնավար օկրուգում գետն անցնելիս դժբախտ պատահարի հետևանքով զոհվել են, տեղեկությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են հոլդինգից:

«Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Վլադիմիր Գաբրիելյանն ու Սերգեյ Մերզլյակովը ողբերգական պատահարի զոհ են դարձել: Մենք կիսում ենք նրանց հարազատների, մտերիմների ու ընկերների վիշտը»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Տղամարդիկ անհետ կորել էին, նրանց փնտրտուքները դժվարացել էին անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով: Առավոտյան նրանց մարմինները գտել էին գետի ափին:

Նախնական տվյալներով՝ Գաբրիելյանն ու Մերզլյակովն ամենագնացներով մասնակցում էին արշավի: Նրանք Շոյնա գյուղի հատվածում փորձել են անցնել գետը, նրանց փոխադրամիջոցը շուռ է եկել:

 



Նման նյութեր