Երևանում 24-ամյա վարորդը Mercedes C250-ով մխրճվել է ծաղկի սրահի մեջ. կան վիրավորներ
Advertisement 1000 x 90

Երևանում 24-ամյա վարորդը Mercedes C250-ով մխրճվել է ծաղկի սրահի մեջ. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում  Mercedes C250 մակնիշի ավտոմեքենան ժողովրդին հայտնի «15 կվարտալի» Չաուշի հրապարակում դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել է ծաղկի սրահի մեջ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ Mercedes-ը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն պարեկները՝ գումարտակի հրամանատար Ա. Գասպարյանի և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության  բաժանմունքի օպերլիազորները՝ բաժանմունքի պետ Գ. Պողոսյանի  գլխավորությամբ, պարզել են, որ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Հրաչ Ղազարյանը, ով այս պահին ոստիկանների հսկողության տակ է և նա դեպքի վայրից փախուստի չի դիմել:

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը,  որնցից 2-ը, ըստ տեղեկությունների՝ ծաղկի սրահի աշխատակիցներն են: