Netflix-ը մարդկանց է հավաքագրում ամբողջ աշխարհից՝ մասնակցելու ռեալիթի հեռուստաշոուին, որը հիմնված է իր ամենահաջող սերիալի՝ «Կաղամարի խաղ»-ի (The Squid Game) վրա:
Շոուն կոչվելու է «The Squid Game. Challenge»: Դրան կմասնակցի 456 մարդ, և բնականաբար շոուում, ի տարբերություն հեռուստասերիալի, մասնակիցների կյանքը վտանգված չի լինի։
Հաղթողը կստանա 4,56 միլիոն դոլար՝ հեռուստատեսային շոուների պատմության ամենամեծ մրցանակը: