«Չեմ ուզում քաղաքական բնութագրում տալ նման քայլին, բայց բարոյական հարթության վրա նման քայլը չեմ կարող չգնահատել առնվազն որպես երեսպաշտ ու կեղծավոր վարքագիծ». Բագրատ Եսայան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Չեմ ուզում քաղաքական բնութագրում տալ նման քայլին, բայց բարոյական հարթության վրա նման քայլը չեմ կարող չգնահատել առնվազն որպես երեսպաշտ ու կեղծավոր վարքագիծ». Բագրատ Եսայան

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից.

«ՀՌՀ-ն վարույթ է հարուցել, թե Երկիր Մեդիա / Yerkir Media TV-ն «Հատուցում» ֆիլմի մի էպիզոդում ներկայացրած տեսարանում արատավորել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակությունը։

Անկեղծ զարմացած եմ, որ նման արձագանք գտավ այդ էպիզոդը։ Մենք հանդիւրժող ենք դարձել նման կռապաշտ դրսևորումներին իրական կյանքում, չենք դատապարտում Վեհարանը գրավելն ու այնտեղ գինարբուք սարքող կենդանիներին, «նոր Հայաստան, նոր հայրապետ» ոռնացող ու Վեհափառին անգամ ֆիզիկապես դիպչել համարձակվող հերձվածողներին ու ցինիկաբար նրան թիկնապահներից զրկելը «հիմնավորող» պետական բարձր պաշտոն զբաղեցնող արարածին, բայց նույն այս երևույթի մի փոքր մասնիկը սերիալում ցուցադրելը համարում ենք «եկեղեցուն վարկաբեկել ու նսեմացնել»։

Չեմ ուզում քաղաքական բնութագրում տալ նման քայլին, բայց բարոյական հարթության վրա նման քայլը չեմ կարող չգնահատել առնվազն որպես երեսպաշտ ու կեղծավոր վարքագիծ»։



Նման նյութեր