Այսօր «Եռաբլուր» պանթեոնում էր նաև ՀՀԿ-ի հայտնի տատիկը: Դիմելով նրան՝ Սեյրան Սարոյանն ասաց. «Դու մեր բոլորի տատին ես»: ՀՀԿ-ի տատիկը իրեն չկորցրեց՝ հայտարարեց, որ ինքն ու Մանվել Գրիգորյանը նույն օրն են ծնվել՝ հունիսի 14-ին, ինչին Սեյրան Սարոյանն այսպես արձագանքեց. «Բա գեներալներն էդ օրն են ծնվում, դու հո իմ նման հարիֆ չես»:
Վերջում ՀՀԿ-ի տատիկն ասաց, որ ջղայնացած է ադրբեջանցիների վրա, սակայն Սեյրան Սարոյանը նրան հետևյալ խորհուրդը տվեց. «Թուլցի՛»: