Aravot.am-ի տեղեկություններով,ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտից ՀՀ ոստիկանություն է ուղարկվել ՀՀ քր. օր. 329.1 հոդ. 3-րդ մասի 1,2 կետ և 325 հոդ. 2-րդ մասով հունիսի 9-ին հարուցված քր.գործի վիճակագրական քարտը, որ ՀՀ 2 քաղաքացիներ նախնական համաձայնության գալով Տոգոյի Հանրապետության (գտնվում է Աֆրիկայի արեւմուտքում) մի քաղաքացու հետ, խմբի կազմում աֆրիկյան տարբեր պետությունների մեկ տասնյակից ավել քաղաքացիների մուտքը ՀՀ կեղծ փաստաթղթերի ներկայացմամբ կազմակերպելու դիտավորությամբ, 2021թ. հունվար ամսից մինչև 2022թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում պատրաստել և «Վան» ֆուտբոլային ակումբի անունից ՀՀ արտաքին գործերի նախարարությանն են ներկայացրել ակնհայտ կեղծ փաստաթուղթ համարվող հրավերներ` նշված օտարերկրյա քաղաքացիների հիշյալ ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ հանդիսանալու վերաբերյալ, ինչի արդյունքում կազմակերպվել է նրանց մուտքը Հայաստանի Հանրապետություն: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը:
Աղբյուր` Aravot.am