Անխոնջ են տղերքը ու չեն տրտնջում… Սոնա Ռուբենյանի հուզիչ գրառումը բանակի օրվա առիթով
Advertisement 1000 x 90

Անխոնջ են տղերքը ու չեն տրտնջում… Սոնա Ռուբենյանի հուզիչ գրառումը բանակի օրվա առիթով

Սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը, շնորհավորել է հայկական բանակի 25 ամյակը,  համացանցում տարածելով մոր՝ Արմինե Սարգսյանի բանաստեղծությունն ու օրերս հայոց բանակ զորակոչված եղբոր՝ Արթուրի  լուսանկարը:

«Շնորհավոր 25 ամյակդ Հայոց անսասան բանակ, շնորհավոր ձեր տոնը մեր եղբայրներ ու հայրեր…

Խաղաղ է երկիրն իմ, քնած են մարդիկ,
Անդորր է չորս կողմը, գիշեր է մթին,
Հայաստան աշխարհն ու Արցախը շեն
Անհոգ ու հանգիստ խոր քուն են մտել:
Անվախ է ազգս, քանզի թիկունքում
Հայոց անսասան բանակն է անքուն:
Անխոնջ են տղերքը ու չեն տրտնջում,
Հայրենի տունն ու հողն են պահպանում:
Հանգիստ է խիղճը հայ մարտիկների,
Պետք չէ նրանց հարամն օտարի,
Չեն թողնի անգամ թշնամու հավքը մեր հողը մտնի:
Մտախոհ են մայրերը հայ զինվորների,
Բայց նրանք գիտեն, որ կորյուններ են բանակին տվել,

Փորձություններում` քաջ առյուծներ են որդիքը դարձել:
Հպարտ են հայրերը, քանի որ գիտեն,
Որ որդիները իրենց պատիվը գետնով չեն տվել:
Իսկ ծոցատետրում պահված երկտողում
Վաղուց փայփայած կարոտն է սառել,
Սիրած աղջկա դիմանկարը
Զինվորի սրտում խթան է դարձել…
Մեր ժողովրդի հավաքական ուժ,
Մեր որդիներից կազմված անառիկ կառույց,
Հավերժ անսասան մեր բանակ հայոց:

Հեղ` Արմինե Սարգսյան»:



Նման նյութեր