Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից.
«ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ հերթական նիստի ընթացքում, մեկ գրիչ գողանալու հնարքով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեղեց հանրային ուշադրությունը հիմնադրամի շուրջ 100 միլիոն դոլարը ծախսելու խնդրից։ Այս նիստում պետք է քննարկվի հիմնադրամի հաշվետվությունը, որի առանցքային հարցերից մեկը պետք է լիներ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին հանգանակված շուրջ 150 միլիոն դոլարից շուրջ 100 միլիոն դոլարը կառավարությանը հատկացված միջոցների ճակատագիրը, որը մինչ օրս մնում է անհայտ։ Այդ գործարքից տեղյակ չի եղել նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, ով անգամ պաշտոնական գրություն է ուղարկել հիմնադրամի գործադիր տնօրենի և անհանգստություն հայտնել ստացված պատասխանի անորոշությունից։ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ով հետագայում «պսրգևատրվեց» Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում նշանակվելով, գրավոր գրությամբ պատասխանել է, որ հիմնադրամից ստացված միջոցները ծախսվել են պետական բյուջեի հոդվածներով` պաշտոնապես հաստատելով, որ դրանք չեն ուղղվել ռազմական կարիքներին։ Մամուլում տեղեկություններ շրջանառվեցին նաև, որ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, ով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և այլևս հայտնի չէ նրա գտնվելու վայրը և զբաղմունքը, տնօրինել է մի քանի միլիոն դոլար կանխիկ գումար, որոնց ծախսման ուղղությունների և նպատակների մասին շրջանառվում են հակասական տեղեկություններ և չկա որևէ հստակություն։
Այս ամենի վերաբերյալ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի քննարկումների մասին տեղեկատվության մեջ ոչինչ չի ասվում։ Այդ մասին հանրային քննարկումների տիրույթում ոչինչ չի խոսվում, որովհետև այս ամենի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն, մի գրիչ գողանալու աճպարարությամբ, կարողացել է շեղել բոլորի ուշադրությունը։
Այս և նմանատիպ այլ կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու համար նախ պետք է հանցագործներին վռնդել իշխանությունից։ Նրանք առայժմ նստած են «ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամի նախագահությունում։ Պետք չէ ուշացնել նրանց բանտում նստելու գործընթացը»։