Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից
«Այն ազգային էլիտան, որը չի կարողանում ազգը մոբիլիզացնել ինչ-ինչ գաղափարների շուրջ, այլևս ազգային էլիտա չէ։
Էլիտան ցմահ տիտղոս չէ, էլիտա լինելը ամենօրյա աշխատանք է, անդադար գործընթացներ են, որոնց նպատակը եղած մեծ ու փոքր խնդիրները լուծելու համար անհրաժեշտ ռեսուրսները մոբիլիզացնելն է և դրանք առավել արդյունավետ օգտագործելը։
Եթե չես կարող դիմացդ դրած խնդիրների մասշտաբներին համաչափ ռեսուրսներ մոբիլիզացնել, ուրեմն այլևս էլիտա չես։
Կմնա միայն հին օրերի փառահեղ հուշերով տաքանալը…»: