600 մլն դրամ՝ Անկախության 31-ամյակին նվիրված միջոցառումներին․ երգելու է նաև «Սպիտակցի Հայկոն». factor.am
Advertisement 1000 x 90

600 մլն դրամ՝ Անկախության 31-ամյակին նվիրված միջոցառումներին․ երգելու է նաև «Սպիտակցի Հայկոն». factor.am

ՀՀ կառավարությունը 600 մլն դրամի շրջանակում պատրաստվում է Հայաստանի Անկախության 31-ամյակին նվիրված միջոցառում կազմակերպել։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի հայտարարած գնման մրցույթի հրավերից, որն ուղարկվել է նախնական փուլ անցած հինգ ընկերություններին։

«Հաշվի առնելով Անկախության տոնի նշանակությունը հայ ազգի համար, հատկապես՝ պատերազմից հետո, ինչպես նաև անկախության և պետականության գաղափարի վերարժևորման կարևորությունը, առաջարկում ենք կազմակերպել այնպիսի մասշտաբային միջոցառում, որը չի սահմանափակվի միայն համերգային մասով, այլ իր մեջ կներառի մեր մշակույթի և գիտության, պատմության և կյանքի բոլոր բնագավառներում ունեցած ձեռքբերումներն ու ապագային միտված ասելիքը: Միջոցառումը պետք է միտված լինի կյանքը` որպես մեծագույն արժեք և շարունակականություն պատկերելուն»,- 600 մլն դրամի գնման մրցույթ հայտարարելու գաղափարը գործադիր մարմինն այսպես է պարզաբանել: Անկախության 31-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպվելու է Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին` ժամը 19:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում։ Հրապարակված մրցույթի հրավերից տեղեկանում ենք, որ միջոցառման շրջանակում ելույթ են ունենալու Վահագն Հայրապետյանը և Հայկ Ղևոնդյանը` «Սպիտակցի Հայկոն»: Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նաև դաշնակահար, ջազմեն Վահագն Հայրապետյանը: Փաստաթղթերի փաթեթից Factor.am-ը տեղեկացավ, որ Անկախության տոնակատարությունները կազմակերպելու համար երկրորդ փուլ են անցել հինգ ընկերություններ, որոնց թվում է «Ֆակտորի Փրադաքշն»-ը։ Այս ընկերությունը պարբերաբար մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պետական կառույցներին տասնյակ միլիոնավոր դրամների ծառայություններ է մատուցում։ Նարեկ Կիրակոսյան

factor.am