Աննա Հակոբյանը Նիցցա այցից կրկին մանրամասներ է հայտնել։ Նա ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Շնորհակալ եմ այս երկու պատկառելի և Մեծ հայրենասեր պարոններին՝ Նիսի Պարսամյան համալիրի կառավարման խորհրդի նախագահ Կիրկոր Աժդերհանյանին (աջից) և SOS-Armenie Cote d’Azur ասոցիացիայի նախագահ Սամսոն Օզարարատին՝ ինձ Նիցցա հրավիրելու և չորսօրյա խիստ հագեցած օրակարգի ընթացքում անհոգնել ուղեկցելու համար։
Սփյուռքում ունենք հազարավոր հայրենակիցներ, որոնք հզոր մարդիկ են դարձել իրենց միջավայրերում, բայց նրանք էլ ավելի կհզորանան և Հայրենիքն էլ կհզորացնեն, երբ Երևանը դառնա նրանց մշտական բնակության հասցեն, իսկ աշխարհի մնացած բոլոր քաղաքները՝ բիզնեսների և արձակուրդների ուղղություններ։
Սա մի երազանք է՝ որ անթաքույց տեսանելի է նրանց աչքերում։ Ուզում եմ իմ անունից հավատացնել, որ այդ երազանքը փոխադարձ է»։