«Կապիտուլյանտներ, դուք խլել եք 5.000 կյանք, Շուշի, Հադրութ, Թալիշ ու Դադիվանք». Էդուարդ Շարմազանով
Advertisement 1000 x 90

«Կապիտուլյանտներ, դուք խլել եք 5.000 կյանք, Շուշի, Հադրութ, Թալիշ ու Դադիվանք». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից.

«Այս իրականությունը մի քանի տարի առաջ ֆանտաստիկա կթվար նույնիսկ մեր թշնամիների համար…

Չորս տարի առաջ ներսից դրվեցին հայոց պետականության քանդման հիմքերը։

Նեոբոլշեւիզմի եւ պոպուլիզմի կանոնների համաձայն ՝սրանք սկսեցին պատերազմ ընդդեմ ազգայինի՝ հանուն գլոբալիստականի ու ապազգայինի:

Գալով իշխանության՝ նիկոլիստները թափով սկսեցին Եկեղեցու եւ հայկականության դեմ բռնաճնշումները։

Արդյունքում սրանց առաջնորդը հայտարարեց, որ «հայ եկեղեցու պատմություն» առարկայի առանձին դասավանդումը դպրոցներում, «հայոց լեզու» եւ «հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը համալսարաններում նպատակահարմար չէ։

Բայց այսքանով սրանք չբավարարվեցին եւ ԱԺ ամբիոնից իրականացրին տրանսգենդերության քարոզ։

Հաջորդ հարվածը հասցրեցին մեր հաղթանակներին ու հայտարարեցին, որ «թավշյա հեղափոխությունն ավելի կարեւոր էր, քան Արցախյան հաղթանակը։

Սակայն այսքանով էլ նրանք կանգ չառան։

Նրանք զրոյացրին մեր բանակցային առավելությունը, հրաժարվեցին հայանպաստ ժառանգությունից ու հայտարարեցին, որ «կբանակցեն իրենց սեփական կետից» ու «ինչ պետք է, դա էլ կբանակցեն»։

Քիչ անց Ադրբեջանին ու նրա ղեկավարին հայտարարեցին «կառուցողական»։

Միաժամանակ հռչակեցին ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, ինչպես նաեւ՝  նոր պատերազմ, նոր տարածքներ սադրիչ թեզերը։

Սահուն կերպով մեզ մտցրին պատերազմի մեջ,պատերազմով ու հազարավոր զոհերով հանձնեցին Արցախի 75 տոկոսը։

Բայց այստեղ նույնպես նրանք կանգ չառան։

Կեղծելով ամեն ինչ՝ սրանք Հայաստանի սահմաններից ներս թողեցին թուրքերին ։

Ավելին.դրական ազդակներ ստացան թուրքերից ու հայտարարեցին «խաղաղության օրակարգի» մասին, բայց հիմա պատերազմով շանտաժ են անում հայությանը։

Այս ամենի հետեւանքով մենք չունենք ինքնիշխան պետություն,որեւէ մեկը Հայաստանին «բանի տեղ չի դնում», իսկ կապիտուլյանտ իշխանությունն անվերջ զիջելով բերում է նոր կապիտուլյացիայի։

Իսկ ի՞նչ է անում հասարակությունը։

Մի մասն ընդվզում է,մի մասն անտարբեր է,իսկ մյուս մասը չի ուզում «նախկիններիս» վերադարձը։

Նախկիններին դեմ է

քվեարկում ու չի հասկանում, որ կողմ է քվեարկել Ալիեւին ու Էրդողանին։

Ե՞րբ պետք է հասկանաք, որ պաշտպանում եք ոչ թե խաղաղությունը, այլ ազգային նվաստացումն ու թուրքական գերությունը։

Այդ նախկիններն են/ երեք նախկին նախագահների գլխավորությամբ/ հաղթել թուրքերին ու Հայաստանը պետություն դարձրել։

Իսկ նիկոլիզմը Հայաստանը դարձնում է «թուրքական վիլայեթ»։

Հ.Գ. Ասում է մանդատից ու պաշտոնից կզրկենք։

Կապիտուլյանտներ, դուք խլել եք 5.000 կյանք, Շուշի, Հադրութ, Թալիշ ու Դադիվանք։

Ի՞նչ մանդատ, արա…

 



Նման նյութեր