Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է իր եւ Դավիթ Աղաջանյանի դուստրը՝ Կարինկան։
«Այսօր իմ կյանքի ամենագեղեցիկ առավոտն է։ Լույս աշխարհ եկավ իմ հրեշտակ աղջիկը: Դեռ ականջներումս է նրա առաջին լացի ձայնը։ Երբ առաջին անգամ գիրկս առա զգացի մանկան անուշ բույրը, երջանկության ամենավեր աստիճանը, Աստծո սերը եւ օրհնությունը։ Շնորհակալ եմ մեր յուրաքանչյուր օրը երջանկությունով եւ ժպիտներով լցնելու համար: Ծնունդդ շնորհավոր, իմ փոքրիկ արքայադուստր», – հրապարակումը մակագրել է Աննան։