«Եթե Հայաստանն ունենար սեփական ԱԳՆ, մեկ օր չանցած սրան ի պատասխան պիտի հայտարարություն տարածվեր». Վահագն Մխոյան
Advertisement 1000 x 90

«Եթե Հայաստանն ունենար սեփական ԱԳՆ, մեկ օր չանցած սրան ի պատասխան պիտի հայտարարություն տարածվեր». Վահագն Մխոյան

Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան էջից.

«Նոր նյուսֆիդիս շնորհիվ պատահաբար իմացա, որ հունիսի 29-ին Կանադայի արտգործնախարարը Մադրիդում հակառուսական հայտարարություններա արել։ Էդ, իհարկե, ջայնամ․ արելա, արել։ Մեզ վերաբերվողն ստեղ էնա, որ էդ ընդհանուր հակառուսական կոնտեքստում ինքը, նենց ի միջի այլոց, տեղավորելա նաև Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման թեման։

Ստացվումա, որ Կանադան բացեիբաց հայտարարումա, որ Հայաստանում դեսպանատուն ա բացում «ռուսական ազդեցությանը հակազդելու» համար։ Ու դա, ի դեպ, Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի հաջորդ օրը։

Եթե Հայաստանն ունենար սեփական ԱԳՆ, մեկ օր չանցած սրան ի պատասխան պիտի հայտարարություն տարածվեր, որ Հայաստանը այլ երկրների հետ հարաբերություններ է զարգացնում ոչ ընդդեմ ուրիշ երկրների ու պիտի ափսոսանք հայտնվեր, որ Կանադայի արտգործնախարարի խոսքերը անհաջող են ձևակերպվել և կարող են շահարկումների առիթ դառնալ։

Բայց Արարատ Միրզոյանի դուքյանը ոչինչ չի ասել սրան ի պատասխան։ Փոխարենը 5 օր սպասելուց հետո ռուսներն են հելնում, թե․ «հայեր, իսկ ձեր համար էս սաղ վաաբշե օքա՞, թե օքա, ասեք, իմանանք»»։

 



Նման նյութեր