Տարածաշրջանի մեծ վերաբաժանման ժամանակ կարելի է շատ բան ստանալ կամ եղածն էլ կորցնել. Արգիշտի Կիվիրյան
Advertisement 1000 x 90

Տարածաշրջանի մեծ վերաբաժանման ժամանակ կարելի է շատ բան ստանալ կամ եղածն էլ կորցնել. Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այս տարածաշրջանի մեծ վերաբաժանումը դեռ ոչ սկսվել ա, ոչ էլ ավարտվել, 2008 թվականի վրացական և 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմները դրանք ընդամենը նախերգանքն են եղել, կամ այսպես ասած նախապատրաստական մանր կոնֆլիկտներ։ Տարածաշրջանի մեծ վերաբաժանման ժամանակ կարելի է շատ բան ստանալ, կամ եղածն էլ կորցնել, նայած թե իհարկե ոնց կդասավորվեն իրադարձությունները, ու նայած թե ովքեր այդ պահին կղեկավարեն այս կամ այն պետությունը։ Հմուտ նավավարները ընդունակ կլինեն իրենց պետությունների նավերը անվտանգ հասցնել նոր նավահանգիստներ, խելապակասները՝ ուղակի իրենց պետական նավերը կհասցնեն խորտակման՝ ազգերի հետ միասին։ Այնպես որ, ինձ ոչ այնքան հուզում է տարածաշրջանի մեծ վերաբաժանումը, այլ թե ով/ովքեր այդ ժամանակ կլինեն Հայոց պետական նավի նավավարները…»:



Նման նյութեր