Գագիկ Համբարյանը ֆեյսբուքում գրել է.
«Քայլիստ գեներալիսիմուս Նարեկ «ՍեԿտեմբերովիչը» պատերազմի ժամանակ կարտոֆիլ է մաքրե՞լ
Ըստ ԶԼՄ-ների սուիցիդալ հակումներ ունեցող և «գժի թղթով» բանակից ազատված Քայլիստ երեսփոխան Նարեկ «ՍեԿտեմբերովիչը» վերջերս հպարտորեն հայտարարում էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ղեկավարել է «Գեղարքունիք» ջոկատը՝ տպավորություն ստեղծելով, որ մասնակցել է ռազմական գործողություններին…
Սակայն ՊՆ-ն այսօր պարզաբանում է տարածել, որ սեփական մարմնի տարբեր մասերում «ինքնավնասումներ» անող երիտասարդ Նարեկը և նրա ջոկատը, ում պապն, ըստ նրա 1941 թվին մասնակցել էր արցախյան պատերազմին, 44-օրյա պատերազմի ժամանակ մարտական առաջադրանքներ չի կատարել… կարելի է ենթադրել, որ «Գեղարքունիք» ջոկատը մյուս քայլիստների նման ոչ մի մարտական գործողության չի մասնակցել և օրինակ՝ կարտոֆիլ է մաքրել կռվող տղաների համար կամ էլ մաքրություն է արել կռվող տղաների խրամատներում…
Հետաքրքիր է, այս տղան չի ամաչում, որ, նախ՝ ստում և մանիպուլյացիաներով է զբաղվում և երկրորդը՝ դառնում ծաղրուծանակի առարկա… Չնայած, սրա ղեկավարը՝ Նիկոլ Անհողն առանց ամոթի հայտարարում է, որ մայիսին մասնակցել է 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմին…»: