
Լոռու մարզում Հաղպատ գյուղի վարչական տարածքով հոսող Դեբեդ գետն «Օպել» մակնիշի ավտոմեքենա է ընկել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վթարի հետևանքով ուղևորը մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվում է վարորդի և ուղևորի ինքնությունը: