Սմարթֆոնների համար նախատեսված դրոն-պատյանը թույլ կտա սելֆիներ անել ցանկացած բարձրությունից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սմարթֆոնների համար նախատեսված դրոն-պատյանը թույլ կտա սելֆիներ անել ցանկացած բարձրությունից

Ամերիկյան  Kickstarter  ընկերությունը սկսել է միջոցներ հավաքել ոչ սովորական պատյանների համար: Այս պատյանը կարող է բացվել, դառնալ դրոն և վեր բարձրանալով՝ անել ոչ սովորական սելֆիներ:

SelFly. այսպես  է կոչվում նոր պատյանը: Այս պատյանում տեղադրված է 8 ՄՊ հզորությամբ տեսախցիկ:

Դրոնի տեսքով պատյանը կարողանում է ճանաչել ժպիտը, ֆիքսել դեմքը, ինչպես նաև նկարահանել Full HD տեսանյութեր: Մարտկոցի լիցքավորումը բավականացնում է սելֆիի համար 20 թռիչք կատարելու կամ 5 րոպեի:

Պատյանի հաստությունը 9 մմ է: Այն համապատասխանում է 4-6 դյույմ էկրանով գրեթե բոլոր հեռախոսներին: Իսկ հայտնի հեռախոսների համար կստեղծվեն հատուկ պատյաններ:

Սա նմանատիպ պատյանի առաջին նախատիպը չէ: Ավելի վաղ թողարկվել էր  AirSelfie-ն, որը ևս ուներ նման հնարավորություններ:  Այս պատյանի դեպքում ավելի փոքր էր տեսախցիկի հզորությունը և ավելի թույլ էր մարտկոցը:

Սիրարփի Աղաբաբյան