Երևանի «Մուրացան» հիվանդանոցում հունվարի 28-ին նորածին է մահացել: Նա տեղափոխվել էր Արմավիրի բժշկական կենտրոնից: Ծննդաբերությունը եղել է վակուումային միջամտությամբ:
Արմավիրի ծննդատան բժիշկների խոսքով՝ խնդիրներն առաջացել են ծննդաբերության վերջին պահին և հենց դա է եղել պատճառը, որ կեսարյան հատման չեն դիմել: