Զվարճապատում. «Այ, որ բացել եմ դու չես էղել է, տես ինչ եմ անելու» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Զվարճապատում. «Այ, որ բացել եմ դու չես էղել է, տես ինչ եմ անելու»

Մեկը ծեծում է Ֆրունզիկ Մկրտչյանի տան դուռր։ Ֆրունզիկը ներսից հարցնում է.

– Ո՞վ է։

– Ես եմ։

Ֆրունզն ասում է.

– Այ, որ բացել եմ դու չես էղել է, տես ինչ եմ անելու։

Դուռր ծեծողր Ֆրունզի հարևան, տաքսու շոֆեր, ջրոտ բերան Լյովան էր։ Ֆրունզը բացում է դուռը և ասում.

– Ես ըդպես էլ գիտեի, որ դու չես, կըսես ես եմ, դե, գնա, իրա հետ արի։

Լուսանկարում` Մհեր Մկրտչյանը Գյումրիի ներկայիս Վարդանանց հրապարակում։ Կադրում երեւում է սբ. Ամենափրկիչ եկեղեցին եւ եկեղեցու դիմաց ռուսական դպրոցը։



Նման նյութեր