Իրականում Հայրենիքը սիրողը հստակ գիտի, որ հենց իրենից է կախված Հայրենիքի լինելը․ Մետաքսե Հակոբյան
Advertisement 1000 x 90

Իրականում Հայրենիքը սիրողը հստակ գիտի, որ հենց իրենից է կախված Հայրենիքի լինելը․ Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետությունը Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտունին ու Մարտակերտը չեն…ու քանի դեռ Շուշին, Հադրութը Քաշաթաղն ու Քարվաճառը գերեվարված են, վտանգված է և Արցախի փոքրիկ պատառիկը և Հայաստանը: Ֆեյսբուքում այդ մասին գրառում է արել Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Պատերազմից հիշողությանս մեջ ամենատպավորվածը Հադրութի հանձնումն է…Իշխանությունների քարոզչամեքենան անխափան էր աշխատում.«կատաղի մարտեր են ընթանում Հադրութի մատույցներում»: Նույնիսկ մի քանի անթերի «ֆիլմեր» նկարվեցին, գլխավոր դերերում էին ՀՀ վարչապետը, ԱՀ նախագահը, ՀՀ ԱԺ ներկայիս խոսնակը ու ՊՆ աստղ Հովհաննիսյան Արծրունը: Երբ Հադրութում բարձրացվեց թշնամական դրոշը, «կատաղի» մարտերի հետք անգամ չկար, բայց քչերը փրկվեցին: Հետո…հետո իշխանական քարոզչամեքենան աշխատում էր, բայց խափանումներով, սակայն դեռ հավատացողներ կային ու զոհեր, զոհեր, շա՜տ էին զոհերը… Հիմա «պատերազմ չի», բայց հանձնում են (Փառուխը, Բերձորը, Աղավնոն, Սուսը)՝ ՀՀ իշխանությունների պայմանավորվածությամբ, ԱՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ և պատճառաբանությամբ. «բա որ Նիկոլը փող չտա»:

«Ֆիլմի» նոր սերիան է, գլխավոր դերակատարները մնացել են նույնը: Բայց մի բան մոռացել եք. Արցախի Հանրապետությունը Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտունին ու Մարտակերտը չեն…ու քանի դեռ Շուշին, Հադրութը Քաշաթաղն ու Քարվաճառը գերեվարված են, վտանգված է և Արցախի փոքրիկ պատառիկը և Հայաստանը:

Որտե՞ղ եք ծախսելու Նիկոլի «տված» փողերը…Ու դեռ սեպտեմբերին էլ տոնակատարություն է սպասվում, որին արդեն ԱՀ ԱԺ խոսնակը հրավիրել է սեպտեմբերին խորհրդարան «վերադարձող» ընդդիմությանն ու Նիկոլի ուսապարկերին…«Ֆիլմի» հաջորդ սերիան դրամատիկ է, բայց դե «ժողովուրդն ինչ անի իրենից ինչ է կախված»…

Հ.Գ. Իսկ իրականում Հայրենիքը սիրողը հստակ գիտի, որ հենց իրենից է կախված Հայրենիքի լինելը, որ հենց իրենն է ու իր սերունդներինն է Հայրենիքը…»:



Նման նյութեր