Հարևանին վախեցնելու նպատակով սպառնացել էր նռնակ պայթեցնել․ վեճի պատճառը բակում արագ վարելն էր
Advertisement 1000 x 90

Հարևանին վախեցնելու նպատակով սպառնացել էր նռնակ պայթեցնել․ վեճի պատճառը բակում արագ վարելն էր

Հուլիսի 27-ին՝ ժամը 00.50-ին, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ Կապանի Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանություն է:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շենքի բնակիչներից մեկը բակում ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն էր արել հարևան շենքի 37-ամյա բնակչին, ինչից վիճաբանություն էր սկսվել, որի ընթացքում էլ 37-ամյա երիտասարդը իր բնակարանի խորդանոցից վերցնելով «ՌԳԴ» տեսակի նռնակը՝ իջել էր բակ և վախեցնելու նպատակով պայթեցրել, ինչից հետո դիտողություն արած տղամարդը ծեծի էր ենթարկել նրան:

Կապանի ոստիկանները երկուսին էլ ներկայացրել են նախաքննական մարմնին:

37-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: