«Բալկաններում տեղի ունեցողը անուղղակի նաև ազդելու է մեզ վրա»․ Վարուժան Գեղամյան
Advertisement 1000 x 90

«Բալկաններում տեղի ունեցողը անուղղակի նաև ազդելու է մեզ վրա»․ Վարուժան Գեղամյան

Եվս մեկ թեժ գոտի, որտեղ հակամարտությունն աստիճանաբար ընդունում է զինված տեսք, Բալկաններն են, որի մասին 1990-ականներից կարծես թե բոլորը մոռացել էին, սակայն դա չի նշանակում, որ խնդիրներ չկան: Րոպեներ առաջ Սերբիայի նախագահ Վուչիչը հայտարարեց, որ Կոսովոյի բանակը պլանավորում է հարձակվել Սերբիայի հյուսիսի վրա: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Նոր աշխարհակարգի կերտումը ամենուրեք վերահաստատելու է այն պարզ ճշմարտությունը, որ պատերազմներն ու հակամարտություններն են բնական ընթացքը մարդկային պատմության:

Բալկաններում տեղի ունեցողը անուղղակի նաև ազդելու է մեզ վրա»,- գրել է նա: