Facebook-ում օգտատիրոջն արգելափակելու ֆունկցիան հնարավորություն է տալիս նրան արգելել դիտել ձեր հաշիվը, ավելացնել ընկերների ցանկում, հաղորդագրություններ գրել, մեկնաբանություններ գրել։ Marketium.ru կայքը ներկայացրել է՝ ինչպես հասկանալ, որ ընկերներից մեկն արգելափակել է ձեզ։ Ընտրեք մի քանի անձի, որոնք կարող էին արգելափակել իրենց էջը ձեզ համար։
Առաջին քայլ։ Փորձեք այդ անձի անունը որոնել facebook-ի որոնման հատվածում։ Եթե չի հաջողվում գտնել այդ անձին, դա առաջին նշանն է։ Փորձեք այդ անձին գտնել ընդհանուր ընկերների միջոցով։ Չե՞ք կարողանում։ Սա կարող է երեք պատճառ ունենալ։
- Օգտատերն արգելափակել է իր էջը ձեզ համար։
- Օգտատերը ջնջել է իր էջը։
- Հաշիվն արգելափակել է facebook-ը։
Երկրորդ քայլ։ Բացեք հաղոդագրությունները։ Նայեք ընդհանուր զրուցարանը։ Եթե ընկերն արգելափակել է ձեզ, նրա անունն ընդգծված կլինի սև, հաստ շրիֆտով, իսկ հղման միջոցով նրա էջ անցնելը հնարավոր չի լինում։ Եթե փորձեք այդ անձին հաղորգադրություն ուղարկել, չի ստացվի։
Երրորդ քայլ։ Բացեք հաղորդագրությունները։ Փորձեք այն նշել՝ որպես սպամ։ Եթե ձեզ պատասխանում են, որ այդ գործողությունն արգելված է, ամենայն հավանականությամբ, օգտատերն արգելափակել է ձեզ։
Չորրորդ քայլ։ Լրացուցիչ հնարք։ Օգտատիրոջ անունը փնտրեք Google որոնողական համակարգում՝ դնելով չակերտների մեջ։ Մեկ այլ պատուհանով բացեք facebook-ը։ Վերադարձեք նախորդ պատուհանին և փորձեք ևս մեկ անգամ։ Արդյունքները տարբերվո՞ւմ են։ Որոնման արդյունքներից կորե՞լ է այդ անձի էջը։ Եթե այո, ապա, ամենայն հավանականությամբ, ձեզ համար նրա էջն արգելափակված է։ Բայց եթե անձը չի հայտնվում որոնման արդյունքներում, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Հնարավոր է՝ նա փոխել է գաղտնիության կարգավորումները, որ հնարավոր չլինի գտնել նրան որոնողական համակարգերի միջոցով։
Հինգերորդ քայլ։ Ամենապարզը։ Օգնություն խնդրեք ընկերներից մեկից։ Խնդրեք նրան բացել այն անձի էջը, ով, կասկածում եք, որ արգելափակել է իր էջը ձեզ համար։ Եթե ընկերը կարողանա տեսնել էջը, ապա ձեզ արգելափակել են։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը