«Ինքնախաբեությամբ ապրող մեծամասնությունն ինքնակամ գնում է կործանման․․․»․ Նազենի Հովհաննիսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ինքնախաբեությամբ ապրող մեծամասնությունն ինքնակամ գնում է կործանման․․․»․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառումներ է կատարել՝ կիսվելով իր մտահոգություններով։

«Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է Նազենին գրել է․ «Ու ինչու եմ ես հա մենակ ու նույն ձեւով հա քայքայվում․․․ խախտվում ու մեռնում․․․ Ինքնախաբեությամբ ապրող մեծամասնությունն ինքնակամ գնում է կործանման․․․ Ես ինչի՞ եմ հա տապալվում ցավից։ Ամեն մեկն արժանի է իր ընտրությանը։ Վերջ»։

«Մեր երկրի «սերուցքը» թթվեց․․․ թթխմորը փախավ․․․ հացը խմոր մնաց․․․ ջուրը պղտորվեց․․․ իսկ լույսերը վառ մնացին միայն երկնքում», – մեկ այլ գրառման մեջ նշել է դերասանուհին։



Նման նյութեր