
Հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել ընտանիքի 4 անդամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են հունվարի 30-ին, իրենց տանը գազօջախից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է քննություն: