Գագիկ Համբարյանը ֆեյսբուքում գրել է.
«Անահիտ Բախշյանին ճանաչում եմ 5 տարուց ավելի և շատ հարգում եմ նրան… Երբեք չեմ մոռանա, թե ինչպես 2017 թ-ի աշնանը նա միացավ իմ և գործընկերոջս պայքարին՝ ընդդեմ Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակի ով մեր՝ այդ թվում նաև Անահիտ Բաշխյանի շնորհիվ “«վռնդվեց» այդ պաշտոնից… Սակայն ինչպես ասում էր Արիստոտելը՝ «Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»..
Տիկին Բախշյանն առաջարկում է ֆլեշմոբ կազմակերպել՝ ըննդեմ ՌԴ ԱԳՆ-ի մեզ հղած նոտայի՝ պարզաբանելով, որ ՌԴ-ին «Սուրմալու»-ի շուկայի պայթյունի մեջ մեղադրելը՝ դա «ազատ արտահայտվելու իրավունք» է… Բայց ես էլ, տիկին Բաշխյանն էլ շատ լավ գիտենք, թե Մոսկվային մեղսագրվող ահաբեկչությունը ո՛ր շրջանակներից են հնչում և ո՛վ է առանց որևէ ապացույց ներկայացնելու օգտվում «ազատ արտահայտվելու իրավունքից»…
Սակայն իրավունքը տիկին Բաշխյանին է և ինքն է որոշում ինչ ֆլեշմոբեր կազմակերպել կամ միանալ դրանց… Բայց ես ունեմ մի քանի հարց տիկին Բախշյանին…
Տիկին Բախշյան, երբ Ադրբեջանի բռնապետը ծաղրում է հայ ժողովրդին և Հայաստանին, բացահայտ հրամաններ արձակում Նիկոլ Արցախատուին, որոնք վերջինս հնազանդ կատարում է, Դուք դրա մեջ ոչի՞նչ չեք տեսնում և ինչու՞ ֆլեշմոբեր չեք կազմակերպում այդ ամենի դեմ, թե համարում եք, որ Ալիևը ճիշտ է ասում և անում…
Տիկին Բախշյան, Թուրքիայի բազում պաշտոնյաներ ևս բացահայտ շանտաժում և ահաբեկում են հայերին և Հայաստանին, միջամտում են մեր ներքին խնդիրներին ու կարծիք հայտնում և ինչու՞ Դուք ֆլեշմոբ չեք կազմակերպում այդ ամենի դեմ, թե համարում եք, որ թուրքերին դա կարելի է…
Տիկին Բաշխյան, ինչու՞ ամենօրյա ռեժիմով ֆլեշմոբեր չեք կազմակերպում և Ձեր ֆեյսբույքան էջերում չեք տեղադրում Նիկոլ Անհողի կողմից Ադրբեջանին հանձնված և նվիրված մոտ 200 բնակավայրերի անունները, որոնք գտնվում են մեր պատմական հայրենիքի տարածքներում և չեք բացատրում նիկոլապաշտ տգետ զանգվածին, որ Բերձորը,Ակնան, Վարանդան, Քարվաճառը, Շուշին և այլ բնակավայրեր ՄԵՐՆ են, այլ ոչ թե թուրքինը…
Տիկին Բախշյան, ինչու՞ ֆլմոբեր չեք կազմակերպում և Ձեր ֆեյսբուքյան էջերում չեք տեղադրում այն բոլոր տղաների անունները որոնք Նիկոլ Անհողի պատճառով գտնվում են ազերիական գերության մեջ…
Տիկին Բախշյան, ինչու՞ ֆլմոբեր չեք կազմակերպում և Ձեր ֆեյսբուքյան էջերում չեք տեղադրում այն բոլոր տղաների անունները որոնք Նիկոլ Անհողի սանձազերծած պատերազմի պատճառով զոհվեցին և վիրավորվեցին…
Տիկին Բախշյան, ինչու՞ ֆլեշմոբ չեք կազմակերպում և Ձեր ֆեյսբուքյան էջերում չեք տեղադրում այն բոլոր պատմական և կրոնական հուշարձանների լուսանկարները, որոնք ազերիները պղծում և քանդում են 44-օրյա պատերազմի հետևանքով նրանց անցած տարածքներում…
Տիկին Բաշխյան, ինչու ֆլեշմոբ չեք կազմակերպում և Ձեր ֆեյսբուքյան էջերում չեք տեղադրում այն դպրոցների և թանգարանների լուսանկարները, որոնք Նիկոլը նվիրել է թուրքերին…
Ի դեպ, առաջարկում եմ Ձեզ նաև ֆլեշմոբ կազմակերպել և Նիկոլ Անհողից պահանջել պատասխանատվության ենթարկել Ձեր կողմից «կաշառակեր» և այլն բնութագրված Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակին, ով ազատության մեջ ման է գալիս՝ բացահայտ ցույց տալով, որ վայելում է այս իշխանությունների հովանավորությունը ու ապացուցել, որ ժամանակին մեր պայքարին միացել էիք ոչ թե նախկինններին «ցավացնելու» և հարվածելու, այլ արդարությունը վերականգնելու համար…»: