Սմարթ ժամացույցների էվոլյուցիան նոր մակարդակի է հասնում։ Շատ շուտով Բրիտանիայի ոստիկանությունը դրանց օգնությամբ կսկսի հետևել հանցավոր անցյալ ունեցող միգրանտների վարքագծին. գաջեթները պարբերաբար սկանավորելու են նրանց դեմքերը՝ օգտագործելով դեմքի ճանաչման տեխնոլոգիա։ Սմարթ ժամացույցը մշակվել է տեղական Buddi Limited տեխնոլոգիական ընկերության կողմից:
Համակարգին հասանելիություն են ունենալու Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի և Արդարադատության նախարարությունները։ Գերատեսչությունների կողմից մշակած սխեմայի համաձայն՝ ենթադրվում է ամենօրյա «մշտադիտարկում միգրացիոն ծառայության կողմից հսկողության ենթակա անձանց նկատմամբ»։ Դա անելու համար օգտատերերից պահանջվում է օրական առնվազն հինգ անգամ սելֆի անել խելացի ժամացույցների միջոցով, որից հետո ստացված պատկերները կհամեմատվեն տվյալների բազայում առկա «օրիգինալ» պատկերի հետ։
Օգտատիրոջ գտնվելու վայրի տվյալները և նրա մասին ամբողջ տեղեկատվությունը կպահվեն մինչև վեց տարի: Նրանցից կպահանջվի նաև պահպանել պարետային ժամը և չհատել արգելված տարածքների սահմանները։
Ակնկալվում է, որ համակարգը կգործի այս աշնանը: Նախագիծը կարժենա ավելի քան 7,2 մլն դոլար։ Ժամացույցների քանակի և արժեքի վերաբերյալ տվյալներ դեռևս չեն հրապարակվել։