Բնակարանում հաշվառված անձը չի կարող սեփականատեր համարվել. Hayastan24.com
Advertisement 1000 x 90

Բնակարանում հաշվառված անձը չի կարող սեփականատեր համարվել. Hayastan24.com

Այն դեպքում, երբ բնակելի տարածության սեփականատերը գույքը հանձնում է վարձակալության կամ անհատույց օգտագործման, բնակիչն իրավունք ունի հաշվառվելու իր բնակության վայրի հասցեով: Իհարկե սեփականատիրոջ իրավունքն է այնտեղ հաշվառված, գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձին հանելու հաշվառումից (ընդ որում օգտագործման իրավունքը պետք է լինի գրանցված):

Սակայն հիմնականում հաշվառումից հանելու դիմում են ներկայացնում այն սեփականատերերը, ովքեր անհիմն մտավախություն ունեն, որ հաշվառված լինելու փաստը հետագայում կարող է ոչ բարենպաստ հետևանք թողնել գույքային իրավունքի նկատմամբ (վարձակալը կամ օգտագործողը ձեռք կբերի սեփականության իրավունք):

Մտավախությունն անհիմն է: Հաշվառված լինելու փաստով բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը պայմանավորված էր ԽՍՀՄ փլուզումից հետո պետական բնակարանային ֆոնդի մասնավորեցման գործընթացով: Այսինքն, բնակելի տարածության սեփականատերեր էին դառնում այն անձինք, ովքեր ունեին հաշվառումներ: Եթե բնակելի տարածությունն անցել է նման գործընթացով և ունի սեփականատեր, դրանից հետո նշված գույքի հասցեով հաշվառվելը չի կարող սեփականության իրավունքի ծագման հիմք հանդիսանալ: ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ հոդվածի համաձայն ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

Մնացական Բիչախչյան