Եվս մեկ անձ կասկածվում է Դուգինայի սպանության մեջ. Մոսկվան նոր անուն է հրապարակել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Եվս մեկ անձ կասկածվում է Դուգինայի սպանության մեջ. Մոսկվան նոր անուն է հրապարակել

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է ուկրաինական դիվերսիոն խմբի ևս մեկ անդամի ինքնությունը, ով Նատալյա Վովկի հետ նախապատրաստել է լրագրող Դարյա Դուգինայի սպանությունը:

ՌԴ ԱԴԾ-ից մանրամասնել են, որ խոսքը Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Ցիգանենկոյի մասին է: Նշվում է, որ նա Ռուսաստան է ժամանել 2022 թ. հուլիսի 30-ին՝ Էստոնիայի տարածքով և լքել է դաշնության սահմանները Դուգինայի սպանությունից մեկ օր առաջ:

Հատուկ ծառայությունների տվյալով, Ցիգանենկոն Վովկին ապահովել է մեքենայի համարանիշներով և փաստաթղթերով, ինչպես նաև զինյալ գործընկերոջ հետ իրենց կողմից վարձակալած ավտոտնակում պատրաստել այն պայթուցիկ սարքը, որը հետագայում տեղադրվել է Դուգինայի ավտոմեքենայի մեջ: