Hayastan24.com-ը գրում է. ԼՂՀ պաշտպանության նախարարությունը արձագանքել է այն աղմկահարույց փաստին, երբ զորամասի հրամանատարները ապրիլյան պատերազմին մասնակցած և զորացրված զինծառայողների զինգրքույկներում ջնջել էին ռազմական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումը:
«Ինչ վերաբերում է որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետև անվավեր ճանաչված գրառումներին, ապա դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին հորդորում է այսուհետ տվյալ թեման չդարձնել ավելորդ շահարկման առարկա», նշված է ԼՂՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հոյակապ է: Դեռ մի բան էլ լրագրողներն մեղավոր դուրս եկան: Այն դեպքում, որ հենց ԶԼՄ-ների բարձրացրած աղմուկի շնորհիվ 10-15 հետո ԼՂՀ ՊՆ-ն «լայաղ» արեց արձագանքել և ընդունել իր մեղքը: