Ներկայացնում ենք վերլուծաբան Կարեն Քոչարյանի Facebook-յան գրառումը.
«Ժողովուրդ, սա պետական կառույցի հայտարարություն է: Լուրջ վերաբերվեք այս հայտարարությանը»:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Ձմեռային էքստրիմի այն սիրահարներին, ովքեր իրենց ժամանցը կազմակերպում են Ծաղկաձորում:
Հայտնում ենք Ձեզ, որ քաղաք Ծաղկաձորում շահագործվող ճոպանուղին (արտադրական վտանգավոր օբյեկտ) շահագործվում է տեխնիկական անվտանգության օրենսդրության պահանջների կոպտագույն խախտումներով, որոնք կարող են տեխնածին վթարի և արտադրական դժբախտ դեպքի պատճառ հանդիսանալ:
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի համաձայն ՀՀ տարածքում շահագործվող յուրաքանչյուր ԱՎՕ (ճոպանուղի և այլն) պարտավոր է գրանցվել ԱՎՕ-ների ռեեստրում և տարեկան առնվազն մեկ անգամ ենթարկվել տեխնիկական անվտանգության փորձաքննության, ինչի մասին բազմիցս տեղեկացվել է Ծաղկաձորի ճոպանուղի շահագործողին, սակայն 2006 թվականից մինչ օրս այդ հորդորները անտեսվում են:
Տեղի ունեցած դեպքերի վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ արտադրական վտանգավոր օբյեկտներում դժբախտ դեպքերը հիմնականում տեղի են ունենում հենց փորձաքննություն չիրականացնելու պատճառով: