Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.
«Հայտնի մարդու Արցախ տեղափոխվելու հայտարարության մասին շատ կարճ իմ դիրքորոշումը, որը շատերին հետաքրքիր չի լինի, հետևյալն է:
Ես չեմ հավատում փողի մարդկանց: Փողի մարդը պետական գործերում հավատ չի ներշնչում և սրա մասին խոսել են սկսած Պլատոնի ժամանակներից: Եվ չկա աշխարհի երեսին գեթ մեկ փողի մարդ, որ պետական գործչի դերում, գործել է ի շահ իր ազգի ու պետության բարեկեցության: Չկա ու չի լինի նման մարդ, ինչքան կուզեք ձեզ ճղեք:
Փողի մարդիկ պիտի հեռու պահվեն պետական գործերից»: