Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, և կան կասկածներ, որ ներսում քաղաքացի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Ալավերդու թիվ 39 և Օձունի թիվ 3901 հենակետերից 1-ական մարտական հաշվարկ։ Պարզվել, որ հրդեհը բռնկվել է Աքորի գյուղի 5-րդ փողոցի 25 տանը։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննչական խումբը։ Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները, որվքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն։ Հրշեջները տան ննջասենյակում անկողմնում հայտնաբերել են 84-ամյա Վարսենիկ Տ․-ի մոխրացած դին։
Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։