![](https://blog.168.am/wp-content/uploads/2017/02/16467139_1951842848377896_357409311_n.jpg)
Առատ տեղացող ձյունը առավել դժվարանցանելի դարձրեց Երևանի՝ առանց այն էլ չմաքրված ու սառած ճանապարհները: Թերևս այդ է պատճառը, որ անգամ «Սանիթեք»-ի աշխատակիցները չեն կարողանում աշխատել՝ մաքրել փողոցներում տեղադրված ամանների աղբը, ուստի գտել են հարմար լուծում. աղբամանները տեղափոխել են ճամփեզրին, և ակամայից դրանք դարձել են երթևեկության մասնակից՝ խանգարելով ավտոմեքենաների շարժը կամ կայանելը: Ասվածի խոսուն վկան լուսանկարներն են:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն