Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է 6 երկրաշարժ
Advertisement 1000 x 90

Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է 6 երկրաշարժ

ՍՊԾ դիտացանցը հունվարի 26-ից մինչև փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Այս մասին տեղեկացրին «ՍՊԾ» գործակալությունից:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ: Հունվարի 27-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստան-Թուրքիա սահմանային գոտում՝ Ախալցխա քաղաքից 41 կմ դեպի հարավ-արևմուտք: Մյուս ստորգետնյա ցնցումները՝ 2.4-ից մինչև 2.6 մագնիտուդով, էպիկենտրոնային գոտիներում զգացվել են 3 բալ ուժգնությամբ: Դրանցից երեքը գրանցվել են հունվարի 29-ից 31-ը Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: Հունվարի 30-ին երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Ծնորի քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևմուտք, իսկ 31-ին՝ Ադրբեջանի Աղջաբեդ քաղաքից 40 կմ դեպի հարավ-արևելք: Տարածաշրջանից դուրս հունվարի 31-ին 6.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վանուատուի Հանրապետության Պորտ-Օլրի քաղաքից 30 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: