Ըստ լուրերի՝ խոսքը Xperia 5 IV-ի մասին է, որի պաշտոնական հայտարարությունը սպասվում է շուտով՝ սեպտեմբերի 1-ին։
Sony-ն պատրաստվում է նոր ֆլագմենի շնորհանդեսին՝ առցանց մանրամասներ ներկայացնելով իր նոր արտադրանքի մասին։ Մասնավորապես, արդեն հայտնի է, որ սմարթֆոնը կստանա «պատյանի կոմպակտ դիզայն» և կկարողանա անել «հրաշալի դիմանկարային լուսանկարներ», գրում է PhoneArena-ն։
«2022 թվականի լավագույն կոմպակտ ֆլագմենը», ըստ աղբյուրի, կունենա 6,04 դյույմանոց էկրան՝ ավելի փոքր, քան 6,1 դյույմանոց iPhone 14-ը։ Ներսում կտեղադրվի Qualcomm Snapdragon 8+ Gen 1 չիպսեթը։
Ակնկալվում է, որ գաջեթը կպահպանի 3,5 մմ ականջակալների խցիկը և կաջակցի անլար լիցքավորմանը:
Սիրարփի Աղաբաբյան