Մաշկի չորությունն ու թեփոտելը կարող են վկայել աղեստամոքսային տրակտի, էնդոկրին համակարգի, վեգետատիվ-անոթային խնդիրների, նեւրոզների, միգրենի եւ հորմոնալ վերադասավորումների մասին, URA.RU-ին ասել է կոսմետոլոգ, մաշկաբան Նաթելա Գրիշինան։
Մասնագետի խոսքով՝ նեւրոզն ու դեպրեսիան նույնպես բացասաբար են ազդում մաշկի վրա։
Մաշկաբանն ընդգծել է, որ դաշտանադադարի ժամանակ ոտնաթաթերի, ծնկների, արմունկների հատվածում մաշկը կարող է ճաքել։ Ըստ նրա՝ այդ ընթացքում նվազում է էստրոգենի արտադրությունը, հետեւաբար՝ ճարպի արտադրությունը, որը մտնում է ջրային-ճարպային թաղանթի բաղադրության մեջ։ Իսկ դա իր հերթին արտահայտվում է մաշկի չորության, երբեմն էլ էպիդերմիսի ճաքերի տեսքով։ Ընդ որում՝ մաշկի չորություն կարող են զգալ նույնիսկ յուղոտ մաշկ ունեցող կանայք։