«Անձամբ ինձ պետք չեն Երևանը, Զանգեզուրը և մնացածը, և ես աներկբա դատապարտում եմ Հայաստանի դեմ այս գիշեր իրականացված ագրեսիան». Ալթայ Գոյուշովը այս խոսքերի համար ձերբակալվել է
Advertisement 1000 x 90

«Անձամբ ինձ պետք չեն Երևանը, Զանգեզուրը և մնացածը, և ես աներկբա դատապարտում եմ Հայաստանի դեմ այս գիշեր իրականացված ագրեսիան». Ալթայ Գոյուշովը այս խոսքերի համար ձերբակալվել է

Եվրոպայում բնակվող և արևմտյան համալսարաններում քիչ թե շատ ճանաչում ունեցող ադրբեջանցի արևելագետ Ալթայ Գոյուշովը դատապարտել է Իլհամ Ալիևի ցուցումով երեկ գիշեր ՀՀ դեմ իրականացված ագրեսիան՝ նշելով.

«Ինձ մոտ տպավորություն է, որ Ալիևը կանգ չի առնելու այնքան ժամանակ, մինչև աշխարհին ճանաչել չտա Ադրբեջանը՝ որպես ագրեսոր պետություն։

Իսկ դրանից տուժելու է ոչ միայն նա, այլև՝ մենք բոլորս։ Այնպես, ինչպես Պուտինի ագրեսորությունից այսօր տուժում են ՌԴ բոլոր քաղաքացիները։

Եթե մենք այս ամենից տուժենք, մեզ հասնում է, քանի որ մեր հասարակությունն ավելի շատ է հավատում և աջակցում Ալիևի՝ Զանգեզուրին և Երևանին վերաբերող իրեդենտիզմին, քան հենց ինքը։

Անձամբ ինձ պետք չեն Երևանը, Զանգեզուրը և մնացածը, և ես աներկբա դատապարտում եմ Հայաստանի դեմ այս գիշեր իրականացված ագրեսիան»։

Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր