«ՆԱՍԱ-ի քարտեզից ակնհայտ է, որ կրակի ամենաշատ օջախներն առաջացել են Ուղտասար, Ծղուկ եւ Մեծ Իշխանասար լեռնագագաթների միջակայքում». Լիանա Սայադյան
Advertisement 1000 x 90

«ՆԱՍԱ-ի քարտեզից ակնհայտ է, որ կրակի ամենաշատ օջախներն առաջացել են Ուղտասար, Ծղուկ եւ Մեծ Իշխանասար լեռնագագաթների միջակայքում». Լիանա Սայադյան

Լիանա Սայադյանը գրել է.

«ՆԱՍԱ-ի քարտեզից ակնհայտ է, որ կրակի ամենաշատ օջախներն առաջացել են Ուղտասար, Ծղուկ եւ Մեծ Իշխանասար լեռնագագաթների միջակայքում: Սա ամենեւին պատահական չէ, քանզի այս հատվածից՝ Ծիծեռնաքարի լեռնանցքից դեպի Երեւան-Մեղրի միջպետական Մ-2 մայրուղի դուրս եկող ճանապարհ կա: Մյուս կողմից՝ նույն Մ-2-ից Անգեղակոթ գյուղի հատվածում սկսվում է Մ-13 միջպետական ճանապարհը, որը Սիսիանի լեռնանցքով Սյունիքը կապում է Նախիջեւանին: Ծիծեռնաքարի լեռնանցքից մինչեւ Սիսիանի լեռնանցք ձգվող ճանապարհային ցանցի հավանական զավթումը թշնամուն թույլ կտա կտրել Սյունիքը»:



Նման նյութեր