Մեր զինվորներ են շրջապատված եղել այն ամբողջ ժամանակ, մինչ մեզ կերակրում էին ադրբեջանցիներին շրջապատելու մասին հեքիաթներով. Կարեն Վրթանեսյան
Advertisement 1000 x 90

Մեր զինվորներ են շրջապատված եղել այն ամբողջ ժամանակ, մինչ մեզ կերակրում էին ադրբեջանցիներին շրջապատելու մասին հեքիաթներով. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից.

«Բոլորդ լսել եք ԳՇ պետի այն պատմությունը, թե Ջերմուկի մարտերի ժամանակ ինչ-որ ադրբեջանական то ли գրոհային ջոկատ, то ли դիվերսիոն խումբ ենք շրջապատել, որը էսօր-էգուց պիտի սովից մեռնի։

Օրեր են անցնում, ոչ մի լուրջ չկա այդ շրջապատված ու սովից մեռնող ադրբեջանական խմբից։

Իսկ մի ժամ առաջ «Հրապարակը» վիդեո է դնում այսպիսի վերնագրով. «Ջերմուկում դիմավորում են շրջափակման մեջ գտնված զինվորներին»։

Խոսքը հայ (!!!) զինվորների մասին է (վիդեոյի հղումը դնում եմ մեկնաբանությամբ, կնայեք ինքներդ)։

Այսինքն մեր զինվորներ են շրջապատված եղել այն ամբողջ ժամանակ, մինչ մեզ կերակրում էին ադրբեջանցիներին շրջապատելու մասին հեքիաթներով»։



Նման նյութեր