«Օպերայի ուրվականը» խորհրդանշական բրոդվեյան մյուզիքլը կփակվի պրեմիերայից 35 տարի անց։ Այս մասին հայտնում է New York Times-ը։
Մյուզիքլի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 1988 թվականին։ Այն դարձել է Բրոդվեյի պատմության ամենաերկարակյաց արտադրությունը։ Ինչպես զգուշացրել են թատրոնի դերասանները, 2023 թվականի հունվարին ներկայացումը կդառնա 35 տարեկան, իսկ փետրվարի 18-ին կկայանա դրա վերջին ներկայացումը։
«Ոչ մի շոու չի կարող հավերժ շարունակվել», – բացատրում է հրատարակությունը՝ նշելով, որ «Օպերայի ուրվականը» դարձել է «Բրոդվեյի լանդշաֆտի անբաժանելի մասը» և «մագնիս զբոսաշրջիկների համար»։
Ներկայացման փակման պատճառը, պարզաբանում է թերթը, հետհամաճարակային ճգնաժամն էր։ Բրոդվեյի հանդիսատեսը դեռ չի վերադարձել իր նախկին ակտիվությանը: Թատրոնի ներկայացուցչի խոսքով՝ «Օպերայի ուրվականի» տոմսերի վաճառքից ստացված հասույթը չի ծածկում անգամ դրա ցուցադրությունների ծախսերը։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ Matthew Murphy