Մեծ Բրիտանիայի խորհրդարանում օրենքի նախագիծ ներկայացնելու անսովոր կանոն կա, որը կոչվում է նաև օրինագիծ՝ 10 րոպեի կանոն։ Այդքան ժամանակ ունի պատգամավորն իր գաղափարն առաջարկելու համար։ Դրանից հետո Համայնքների պալատը որոշում է՝ ընդունե՞լ օրինագիծը քննարկման, թե՞ ոչ, և այն կա՛մ անցնում է առաջին ընթերցմամբ, կա՛մ չեղարկվում։
10 րոպեի նման կարճ ժամանակահատվածը կարող է օգտագործվել նաև ձեր սեփական արտադրողականությունը բարելավելու համար: Բայց նախ պետք է պարզել, թե ինչու ենք մենք ընդհանրապես հակված ամեն ինչ հետաձգելու։
Ինչո՞ւ է մեզ համար դժվար գործի անցնել
Գիտական տեսանկյունից ձգձգումը մի տեսակ կռիվ է մեր լիմբիկ համակարգի և ուղեղի նախաճակատային կեղևի միջև:
Լիմբիկ համակարգը պատասխանատու է մեր նախնիներին բնորոշ «կռվել կամ փախչել» բնազդի համար: Արտադրողականության առումով դա արտահայտվում է հույզերին ու գայթակղություններին ենթարկվելու ցանկությամբ։ Սա նույն ձայնն է, որն ասում է. «Արի, վաղը ամեն ինչ արա, ավելի լավ է հիմա նայենք սերիալը»: Մյուս կողմից, նախաճակատային ծառի կեղևն օգնում է մեզ նպատակներ դնել և պլանավորել վարքագիծը:
Սիրարփի Աղաբաբյան