Ադրբեջանի հարձակման հետեւանքով զոհված 18-ամյա Սերյոժա Ստեփանյանն ապագա տնտեսագետ էր. news.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ադրբեջանի հարձակման հետեւանքով զոհված 18-ամյա Սերյոժա Ստեփանյանն ապագա տնտեսագետ էր. news.am

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Սերյոժա Ստեփանյանը։

Սերյոժա Ստեփանյանը Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքից էր։

NEWS.am-ի հետ զրույցում Սերյոժայի հորեղբայրը՝ Կարեն Ստեփանյանը պատմեց, որ Սերյոժան բանակ էր զորակոչվել հունվարին, ծառայում էր Կապանում։

18-ամյա Սերյոժան սովորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի տնտեսագիտություն բաժնում։

Սերյոժա Ստեփանյանը հուղարկավորվել է սեպտեմբերի 21-ին ընտանեկան գերեզմանատանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Սեպտեմբերի 25-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։

news.am



Նման նյութեր