Երգիչ Արամեն եւ կինը՝ Աննան նոր համատեղ երգ են ներկայացրել՝ նվիրված 44-օրյա պատերազմին նահատակված տղաներին: Երգի հոլովակից մի հատված երգիչը հրապարակել է իր ինստագրամյան էջում:
«Լուռ աշխարհ» կոչվող երգի երաժշտության հեղինակներից է հենց ինքը`Արամեն, խոսքերի հեղինակը`Սյոմա Կոդաբաշյանը։ Հոլովակի հեղինակը Արմեն Ասրյանն է։
«27. 09», – հրապարակմանը կից գրել է Արամեն: