Սրանք անկուշտի պես շարունակում են լափել բյուջեի փողերը ու ավանակի համառությամբ պնդել, որ էս ամենում է՜ն նախկիններն են մեղավոր, նրանք են արել, քցել իրանց ջեբը… Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

Սրանք անկուշտի պես շարունակում են լափել բյուջեի փողերը ու ավանակի համառությամբ պնդել, որ էս ամենում է՜ն նախկիններն են մեղավոր, նրանք են արել, քցել իրանց ջեբը… Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Նախկինում պետությունը հանձնել էինք գործից հասկացող մարդկանց, բյուջեն թողել էինք իրենց ու ասել էինք՝ բանակ ունենաք, ազատ Արցախ ունենանք, գիշերները հանգիստ քնենք, մեր երկրին էլ հարգեն միջազգային ասպարեզում։ Ու էդ բոլորն ապահովվում էին։ Էդ բոլորն ապահովում էին ատկատով, չատկատով, ծանոթով, թե բարեկամո՞վ՝ ինձ չէր հետաքրքրում։

Հետո եկան «սրբերն» ու այդ ամենը կոչեցին թալան, ասեցին՝ մեզ ընտրեք, սրանց հանեք, էդ բյուջեից ձեզ էլ փայ կհանենք, էս ձեր փողն ա, ձեզ թալանել են։ Չխաբեցին, փայ հանեցին. իրենց ապիկարության արդյունքում բերած աղետի հետևանքով զոհված զինվորների թաղման ծախսերը հոգացին, քարը քցեցին, տասնամյակներով տուն ու տեղ դրած մարդկանց կորցրածի դիմաց մի քանի միլիոն շպրտեցին, մի մասին էլ ասին՝ սպասեք, փող չկա ու անցան առաջ։

Չմոռացան նաև բանակը կազմաքանդել, Արցախը հանձնել, ՀՀ սահմանները օր օրի կորցնել, աշխարհով մեկ եղել ենք խայտառակ ու դառել ենք ծաղրի առարկա, ԲԱՅՑ ԿԱՐևՈՐԸ ՄԵԶ ԷԼ ԹԱԼԱՆՎԱԾ ՉԵՆՔ ԶԳՈՒՄ։

Ազգովի դառել ենք քաղաքագետ, ռազմագետ ու տնտեսագետ, որ սրանց ստեղծած արհավիրքի չափսերը պատկերացնենք։ Ամեն օր էքշն կինոյում ենք քնում-հելնում, չիմանալով, թե մի ժամ հետո ինչ ա գալու գլխներիս։ Բայց սրանք անկուշտի պես շարունակում են լափել բյուջեի փողերը ու ավանակի համառությամբ պնդել, որ էս ամենում է՜ն նախկիններն են մեղավոր, նրանք են արել, քցել իրանց ջեբը…»:



Նման նյութեր