Հավաստի աղբյուրի հետքերով։
Որոշ կուլիսային խոսակցություններ են շրջանառվում այն մասին, իբր Հայաստանին ստիպում են չճանաչել Ուկրաինայի տարբեր շրջաններում անցկացված Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու մասին հանրաքվեները։
Բացի այս խոսակցություններից վերջերս ԱՄՆ որոշ սենատորներ իրենց թվիթերներում գրառումներ էին կատարում այն մասին, որ “այ եթե Հայաստանն էլ Ռուսաստանի դեմ կռվեր, մենք շատ արագ ռազմական օգնություն կհատկացնեինք Հայաստանին ու կլինեինք Հայաստանի կողքին”։
Այս տրամաբանական շղթայում լավ տեղավորվում է այս “հավայի ստի աղբ յուրի” այսպես կոչված слив-ը, թե Հայաստանն այժմ կռվում է ադրբեջանի զինված ուժերի, ինչպես նաև մասամբ ռուսական զինուժի դեմ։
Նույն տրամաբանական շղթայի մեջ այսօր տարբեր ադրբեջանական լրատվամիջոցներ սկսեցին կեծղ լուրեր տարածել` Արցախից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրս բերման մասին։
Ինչպես միշտ, այս դեպքում նույնպես, ադրբեջանն առաջինը հասավ հայկական ժամանակ օրաթերթի նախկին գլխավոր խմբագրին օգնության։
Հանրաքվեների չճանաչումն այսօր հավասարապես ձեռնտու է ինչպես արևմուտքին, այնպես էլ թուրքիային և ադրբեջանին։ Ինքնորոշման հանրաքվե մերժող Հայաստանն ինքն իրեն փաստացի զրկում է Արցախի ինքնորոշման հանրաքվեն ճանաչելու հնարավորությունից։
Ինչ վերաբերվում է ալեն սիմոնյանի կողմից շեֆի թերթում տպագրվածը հերքելուն, ինչպես նկատեցիք նա հերքեց դա իր Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցից առաջ։ Բնականաբար, սիմոնյան ալենը չէր ցանկանում հայտնվել մոսկովյան գորգերին` շեֆի գրառումների պատճառով։
Ինչքան էլ որ ալեն սիմոնյանը քպ անդամ է, բայց նա գոնե կրթություն ստացած ու խորամանկ անձնավորություն է, նա երբեք չի ցանկանա ուրիշի փոխարեն պատասխանատվություն կրել։
Արեգ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից