«Թեկուզ ամեն բան վաղուց պարզ է, սակայն հուսով եմ կայքը մոտ օրերս կվերականգնի կապը «հավաստի աղբյուրի» հետ և կհրապարակվի նախապես խոստացվածը»․ Արտակ Զաքարյան
Advertisement 1000 x 90

«Թեկուզ ամեն բան վաղուց պարզ է, սակայն հուսով եմ կայքը մոտ օրերս կվերականգնի կապը «հավաստի աղբյուրի» հետ և կհրապարակվի նախապես խոստացվածը»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից․

««Հավաստի աղբյուրը» իր լրատվամիջոցում, հոկտեմբերի 3-ին հրապարակեց, թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը Հայաստանի կապիտուլյանտներից: Նույն հոդվածում «հավաստի աղբյուրը» խոստացավ հրապարակել, թե ի՞նչ են ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը և ԵՄ-ն:

Հաջորդ օրը` հոկտեմբերի 4-ին, հակառուսական ալիքի շրջանակներում հրապարակվեցին Ռուսաստանի պահանջները:

Անցնող 5 օրերի ընթացքում «հավաստի աղբյուրի» հետ լրատվամիջոցի կապը կորել է, ու լայն հանրությանը դեռևս չի ներկայացվել, թե ի՞նչ են ուզում թավշյա կապիտուլյանտներից մեր մյուս գործընկերները: Թեկուզ ամեն բան վաղուց պարզ է, սակայն հուսով եմ կայքը մոտ օրերս կվերականգնի կապը «հավաստի աղբյուրի» հետ և կհրապարակվի նախապես խոստացվածը»:



Նման նյութեր