«Սերժ Սարգսյանից «վառված» ու «մարածների» ակումբը ցանկանում է ընդլայնվել». Վահան Բաբայան
Advertisement 1000 x 90

«Սերժ Սարգսյանից «վառված» ու «մարածների» ակումբը ցանկանում է ընդլայնվել». Վահան Բաբայան

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից․

«Սերժ Սարգսյանից «վառված» ու «մարածների» ակումբը ցանկանում է ընդլայնվել

Ամեն անգամ տեսնելով,թե ոնց են մարած որոշ պերսոնաժներ իրենց ինքնահաստատումը իրականացնում նախկին նախագահի մասին վայրահաչելով ակամայից մտածում ես,որ այդ մարդիկ նման անպատասխանատու հայտարարություններ անելով պարզապես ցանկանում են հայտնվել ուշադրության կենտրոնում:

Բայց արի ու տես լուսանցքներում իրենց տեղը կրկին չեն զիջում ,այլ այդ լուսանցքային նոր ակումբի անդամներով են համալրվում ու արժանանում արժանապատիվ մարդկանց այն վերաբերմունքին,որը այսօր բոլորս տեսնում ենք,թե համացանցում,թե իրական կյանքում:

Մի «ֆեյք» էլ փաստորեն իրենք են,խոսում խոսում,գրում,ջնջում,բայց դե իրենք չկան կան նրանց տերերը,որոնց այսքան տարի հանգիստ չի տալիս այն միտքը,որ Սերժ Սարգսյանը եղել է,կա և մնալու է քաղաքական խրամատներում և պայքարել ու պայքարելու է հանուն Արցախի և Հայաստանի»:



Նման նյութեր