Ականի պայթյունից զոհված մայոր Սարիբեկ Եղոյանը ծառայում էր Բերդ համայնքի զորամասերից մեկում, ուներ անչափահաս որդի. news.am
Advertisement 1000 x 90

Ականի պայթյունից զոհված մայոր Սարիբեկ Եղոյանը ծառայում էր Բերդ համայնքի զորամասերից մեկում, ուներ անչափահաս որդի. news.am

Ականապայթյունային վիրավորման հետեւանքով երեկ՝ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, զոհված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը Բերդ համայնքի զորամասերից մեկում էր ծառայում։

NEWS.am-ը տեղեկացավ, որ Սարիբեկ Եղոյանը ծնունդով Շիրակի մարզի Մեծ Մանթաշ վարչական շրջանից էր, ամուսնացած էր, ուներ մեկ անչափահաս որդի։

32-ամյա մայորն ուներ երկու քույր եւ մեկ եղբայր, նա տան ավագ զավակն էր։ Սարիբեկ Եղոյանը ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը։

news.am